Գյումրիում սեպտեմբերի 2-ին մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», առաջադրումների առաջին օրը դեռ ոչ մի կուսակցություն և դաշինք իրենց թեկնածուների ցանկը չի ներկայացնել ԸԸՀ:
Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ հանդիսանում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնողները: Առաջադրումների համար ժամանակ է հատկացված սեպտեմբերի 2-ից 12-ը՝ 18:00, իսկ հետո արդեն գրանցման գործընթացն է սկսվելու: Ընտրական օրենսգիրքը հստակեցնում է, թե ովքեր չեն կարող Գյումրիի ավագանու անդամի թեկնածուներ լինել:
ՏԻՄ ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը : Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս:
«Այսօր առաջադրումների առաջին օրն էր, բայց այս պահին դեռ ոչ մի կուսակցություն կամ դաշինք փաստաթղթեր չի ներկայացրել: Եղել են մարդիկ, ովքեր ԸԸՀ դիմել են հայտի ձևաթղթի հետ կապված: Հայտը ԸԸՀ պետք է ներկայացնի կուսակցության ղեկավարը կամ լիազոր անձը՝ ներկայացնելով ավագանու ցուցակը՝ 15 հոգուց ոչ պակաս»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը, որպես ավագանու անդամի թեկնածու պարտադիր է վերջին 6 ամիսը պետք է բնակություն հաստատած լինի Գյումրում: Որպես թեկնածու չի կարող հանդես գալ ուժային կառույցի ներկայացուցիչը:
Թիվ 31 ՏԸՀ նախագահն չբացառեց՝ առաջադրումների համար ակտիվությունը «հայկական տարբերակով» վերջին օրն է սպասվում: «Չեմ բացառում կլինեն վերջին վայրկյանին, վերջին օրը ներկայացողներ, բայց խորհուրդ եմ տալիս շուտ դիմել, որպեսզի, եթե կան թեկնածուների թերի փաստաթղթեր, ամեն ինչ ժամանակին ու նորմալ կարգի բերվի»,-նշեց Տիգրան Ղազարյանը: Քարոզչությունը կսկսվի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ։